«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»
06.12.2019 | 01:36
Խոսքը, անշուշտ, ոչ թե հայի, այլ հայության մեջ ապրող ու գործող, հայի անուն ազգանուն կրող տականքի մասին է, որը, իրոք, անմրցելի է, բայց որի գենետիկ ինքնությունը կամ էությունը բնավ հայինը չէ (առարկողները թող հայ ժողովրդի պատմությունը լավ ուսումնասիրեն):
Եվ, ահա, այդ տականքը, հատկապես «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո, ակտիվացել է, ինչպես ասում են, ջրի երես ելել, քանի որ փաշինյանական նոր Հայաստանում, իհարկե, ոչ առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ու նրա վստահելի պաշտոնյաներից ոմանց շրջապատի մեղսակցության, «հայու գենն» ատողների համար միանգամայն նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
Կոտայքի մարզում, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. դեկտեմբերի 2-ին հերթական սրբապղծությունն է կատարվել. Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում անհայտ անձը կամ անձինք կոտրել են պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված երկաթե սյուները, ինչպես նաև պանթեոնը գիշերային ժամերին լուսավորող մի քանի լապտերներ: Վանդալիզմի տվյալ դրսևորումը ոստիկանները դեռ չեն բացահայտել:
«Սա միանշանակ վանդալիզմ է, մեծ ցավ ենք ապրում այս ամենին ականատես լինելով: Այս անգամ ևս այս սրբապղծության հեղինակները թաքնված են, և հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի և՛ այդ անձանց ինքնությունը, և՛, ամենակարևորը, այն դրդապատճառները, որոնք ստիպում են նշյալ շրջանակներին՝ ձեռք բարձրացնել մեր արժեքների վրա»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Պռոշյանի կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը:
Այս տարվա ապրիլի 2-ին թալանեցին հերոս նահատակներից Արմենակ ՈՒրֆանյանի մորաքրոջ որդու և այլոց ավտոմեքենաները, իսկ օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները` շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ լցնելով։
Պանթեոնում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նման սրբապղծության դրսևորումներ, «Եռաբլուր»-ից բացի, հայտնաբերվել են նաև որոշ գևրեզմանատներում, սակայն մնացել են չբացահայտված: Մասնավորապես` SHAMSHYAN.com-ն օգոստոսի 1-ին ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, որոնք հայտնել էին, որ նույն վայրագությունը, որը մի քանի օր առաջ հայտնաբերվել էր Նուբարաշենի, Եղվարդի, Զովունիի, գերեզմանոցներում, կատարվել է նաև Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
2018 թ. հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ անհայտ վանդալներն ամբողջությամբ կոտրտել, ոչնչացրել են Արագած լեռան հարավային գագաթին տեղադրված Արցախյան ազատամարտի հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի, Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի (Պետո), Մանուկի, ինչպես նաև Շուշիի առանձնակի գումարտակի մարտիրոսված այլ հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերը: Անհայրենիք այդ տականքները հուշաքարերի կտորները լցրել էին Արագածի խառնարանի մեջ: Վանդալիզմի հիշյալ դրսևորումը հայտնաբերել էին դեպի Արագածի գագաթ իրենց ավանդական ուխտագնացությունը կատարող ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի մի խումբ նախկին ազատամարտիկներ: Արագած լեռան վրա կատարված հանցագործությունը նույնպես չբացահայտվածների թվին է պատկանում:
ՈՒշագրավ ու հատկանշական մի փաստ. Ինչպես ՀՀ ոստիկանությունը, այնպես էլ քննչական կոմիտեն իրենց պաշտոնական կայքերի լրահոսում անգամ մեկ նախադասությամբ չեն անդրադարձել Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կատարված վանդալիզմին: Գուցե հիմա արդեն ոչ թե հայկակա՞ն, այլ վանդալների՞ ժամանակն է…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել. 2
- Լիբանանում Իսրայելի սադրանքով, որը խորքում Իրանի դեմ է ուղղված, պատերազմը կարող է վերսկսվել
- Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է այն, որ Պուտինը Իրանի գերագույն առաջնորդից ուղերձ է ստացել, այսօր հանդիպել Իրանի արտգործնախարարի հետ
- Հայաստանը Նիկոլի ձեռքն է կրակն ընկել, աշխարհը՝ սիոնիստական Իսրայելի և նրա վարչապետի կամակատար Թրամփի
- Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմի հետևանքներից և վերջնարդյունքից չափազանց շատ բան է կախված
- Թրամփն Իրանին սպառնացել է բազմաթիվ ռումբերով, էլեկտրակայանների և կամուրջների ամբողջական ոչնչացմամբ
- Իրանը վերսկսել է Հորմուզի շրջափակումը և հայտարարել, որ ռազմածովային ուժերը պատրաստ են նոր դառը պարտություն պատճառել հակառակորդներին
- ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան «ղազագիրը» ստորագրելուն. 2
- ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են մեծամասշտաբ հարձակման, եթե Իրանը չհամաձայնի Իսրայելի թելադրած ամերիկյան «ղազագիրը» ստորագրելուն
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը
- Ինչ խաղերի մեջ է թուրքական աղվեսը՝ Էրդողանը, որ սպառնացել է հարձակվել Իսրայելի վրա և հընթացս պարծեցել թուրքական ուժերի Արցախ մտնելով
- Բանակցությունները ձախողված են, ամերիկա-իսրայելական ագրեսորների և Իրանի միջև պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել
- Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել
- Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը. 2
- Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը
- Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները
- Իզուր չէին ասում, որ Նիկոլը Հայաստանը տանում է ՈՒկրաինայի ճանապարհով, երեկ դա առավել ակներև դարձավ
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 7
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 6
Մեկնաբանություններ